ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է դարձել Apple-ի նոր գաջեթների թողարկման ամսաթիվը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Apple-ը պլանավորում է թողարկել նոր iPad պլանշետներ։ Գրել է Supercharged-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրները հայտնել են, որ ամերիկյան ՏՏ հսկան երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, կներկայացնի նոր սերնդի պլանշետներ։

Ընկերությունը առանձին շնորհանդես չի անցկացնի, այլ միայն կհայտարարի գաջեթների անոնսը՝ իր կայքի մամուլի հաղորդագրության միջոցով։

Ըստ ինսայդերների բացահայտված տվյալների՝ այդ օրը Apple-ը կցուցադրի iPad-ը, iPad Air-ը և iPad mini-ն։ Ընկերությունը վերջին անգամ թարմացրել էր իր շարքը 2022 թվականի հոկտեմբերին, երբ ներկայացրել էր 10-րդ սերնդի iPad-ը և iPad Pro-ն:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ապագա iPad mini-ն կստանա A16 Bionic պրոցեսոր, որով համալրված են iPhone 15-ը և 15 Plus-ը։

Նոր iPad Air-ը կունենա M2 չիպ: Մասնավորապես, նոր սերնդի iPad mini-ն կլուծի սքրոլինգի խնդիրը, որի դեպքում սարքի էկրանին պատկերը շարժվում է անհավասարաչափ։ Վեցերորդ սերնդի iPad mini-ի սեփականատերերը դժգոհել են այս հատկությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular