ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿՄԽԿ-ն տեսակցել և շարունակում է տեսակցել Բաքվում պահվող հայերին, որոնց թվում է նաև արցախցի Ռաշիդ Բեգլարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿՄԽԿ-ն տեսակցել և շարունակում է տեսակցել Բաքվում պահվող հայերին, որոնց թվում է նաև արցախցի Ռաշիդ Բեգլարյանը։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա նշեց, որ վերջին տեսակցությունը եղել է սեպտեմբերին։

Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Արցախի Դատախազությունը հաղորդել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստան գնալու ճանապարհին։ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular