Բայրամովն ու Բերբոկը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։
Օգտվելով առիթից՝ Բայրամովը Հայաստանին մեղադրել է զրպարտության, սադրանքների ու սպառնալիքների մեջ, ըստ երևույթին, Երևանը շփոթելով Բաքվի հետ։
Նա նաև հերքել է Արցախում էթնիկ զտումների փաստը, որը վաղուց դարձել է համաշխարհային սեփականություն՝ շարունակելով խոսել հայերի «վերաինտեգրման ծրագրի» մասին։