ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. 20-ամյա Մարիամը հայտարարել է, թե ընկերոջ հայրն ու հորեղբայրը բռնաբարել են իրեն, սակայն իրականում...
ԻՐԱՎՈՒՆՔՌուսաստանի Դաշնության Կոստրոմա քաղաքի 20-ամյա բնակիչ Մարիամ Բ.-ն երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ իր ընկերոջ հորն ու հորեղբորը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրելու համար: Մարիամ Բ.-ն Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ Համլետ Օ.-ի հետ սիրային հարաբերությունների մեջ է եղել, սակայն, Համլետի հայրն ու հորեղբայրը դեմ են եղել այդ հարաբերություններին:
Մարիամ Բ.-ն Մրազ Օ.-ից եւ Ազիզ Օ.-ից վրեժ լուծելու նպատակով, ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ Ազիզ Օ.-ն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, իսկ մի քանի ամիս անց Մրազ Օ.-ն է փորձել իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ հետը, սակայն, ինքն ուժ գործադրելով, ազատվել է նրանից:
Մարիամ Բ.-ն ներկայացրել է շապիկ եւ զգեստ ու հայտարարել, որ դրանք վնասվել են Ազիզ Օ.-ի կողմից իրեն բռնաբարելու ժամանակ, իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում` դրանով ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:
Հետագայում պարզվել է, որ 20-ամյա աղջիկը ստել է:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Մարիամ Բ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: