ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինկենը և Նեթանյահուն ապաստանել են բունկերում, երբ Թել Ավիվում նրանց հանդիպման ժամանակ ազդանշաններն են հնչել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հինգ րոպեով ապաստանել են բունկերում, երբ Թել Ավիվում նրանց հանդիպման ժամանակ օդային հարվածի ազդանշաններ են հնչել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ դրանից հետո հանդիպման բոլոր մասնակիցները լքել են բունկերը, վերսկսել իրենց հանդիպումը և ուղղվել Իսրայելի պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոն՝ շարունակելու իրենց քննարկումները։

«Վարչապետ Նեթանյահուի և պատերազմի կաբինետի հետ պետքարտուղարի հանդիպման ժամանակ օդային հարվածների ազդանշանները միացան, և նրանք հինգ րոպեով ապաստան գտան բունկերում», - ասել է Միլլերը:

Սա պետքարտուղարի երկրորդ այցն է Իսրայել` ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո։ Նա երկիր է վերադարձել տարածաշրջանի ղեկավարների հետ մի շարք այցելություններից հետո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular