Ադրբեջանում երկրաշարժ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում այս գիշեր ժամը 02:37-ին Շամախի-Գոբուստան սահմանին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 2 կմ խորության վրա։
Նշվում է, որ խոշոր քաղաքներում ցնցումներ չեն զգացվել։