ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորում որոնվող հովիվին գտել են, նա կայծակահարվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի 25-ից ավելի ծառայողներ և մոտ 110 գյուղացիներ:

Մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացուն հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում և ոստիկաններն ու փրկարարները պատգարակով նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների նա կայծակնահարվել է և նրան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով հնարավոր է տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular