Իրանի հարավում 2 երկրաշարժ է գրանցվել․ ի՞նչ է պատահել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ժամը 04:59-ին գրանցվել է մեկ երկրաշարժ՝ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բանդար Աբբաս քաղաքից 58 կմ հյուսիս։ Օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Երկրորդ երկրաշարժը եղել է 5,9 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բանդար Աբբաս քաղաքից 56 կմ հյուսիս։ Երկրաշարժի աջախը եղել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։