Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգությունը Բելգիայի հետ սահմանին՝ Բրյուսելում հրաձգությունից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան ուժեղացնում է անվտանգությունը Բելգիայի հետ սահմանին Բրյուսելում հրաձգությունից հետո, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք տեղեկություն չունենք, որ նա (հարձակվողը) կարող է մեկնել Ֆրանսիա», - ասել է Դարմանինը RTL ռադիոկայանին, բայց Ֆրանսիան «կրկնապատկելու է սահմանին անվտանգության գործակալների թիվը», որպես նախազգուշական միջոց:
Երեքշաբթի Բելգիայում շարունակվում են որոնողական աշխատանքները՝ գտնելու այն զինված անձին, ով սպանել է Շվեդիայի երկու քաղաքացու և վիրավորել ևս մեկին, ինչը Բելգիայի վարչապետը դաժան ահաբեկչություն է անվանել։ Բելգիան առավելագույնի է հասցրել Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: