ՌԴ-ում Zoom-ը տուգանվել է 115 միլիոն ռուբլով ինտերնետ ռեսուրսի կանոնները խախտելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջին անգամ ռուսաստանյան դատարանը Zoom Video Communications-ի նկատմամբ 115 միլիոն ռուբլու չափով տուգանք է կիրառել՝ Ինտերնետում օտարերկրյա կազմակերպությունների գործունեության կանոնները խախտելու համար։ Տուգանքը կազմում է ընկերության անցյալ տարվա եկամտի 1/10-ը։ Գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դատարանին։
«Դատարանը մեղավոր է ճանաչել Zoom Video Communications-ին Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.49-րդ հոդվածի 2-րդ մասով և ընկերությանը պարտավորեցրել վճարել 115 միլիոն ռուբլի տուգանք՝ նախորդ տարվա հասույթի չափից»,- հայտնել են դատարանից։