ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դժվար ընտրություն». Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկներն անկեղծորեն ասել են, թե որտեղ է ավելի լավ տեղափոխվել մշտական բնակություն՝ Վրաստան, թե Հայաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Glas.ru-ն գրում է, որ 2022 թվականին որոշ ռուսներ մշտական ​​բնակության համար ընտրել են տարբեր երկրներ սկսած Սերբիայից մինչև Հայաստան։ Բայց երբեմն վայրի ընտրությունը հեշտ չի լինում։

Ըստ Zen հեռուստաալիքի «Ճամփորդություն, տուրիզմ, գիտություն» բլոգերի Վրաստանը և Հայաստանը հանդես են գալիս որպես այնպիսի վայրեր, որտեղ բավականին մեծ թվով ռուսներ են բնակություն հաստատում։ Զբոսաշրջիկները կարծիք են հայտնել, թե երկու երկրներից ո՞րն է լավագույն տարբերակը մշտական ​​բնակության համար։

Վերաբնակիչները Վրաստանի գլխավոր առավելությունն անվանում են անձնագրով առանց վիզայի մնալու ժամկետը, այն է 360 օր։ Նաև Վրաստանում, ինչպես ասում են զբոսաշրջիկները, հեշտությամբ կարելի է երկարաձգել լիցենզիան։ Վրաստանն ունի բնակարանների մեծ ընտրություն, սակայն ռուսների զանգվածային հոսքից հետո դրանք լրջորեն թանկացել են: Ռիելտորների միջնորդավճարն այստեղ վճարում են ոչ թե իրենք՝ վարձակալները, ինչպես Ռուսաստանում, այլ տանտերերը։ Այդ փաստը հարմար է և շահավետ ռուսների համար, ովքեր որոշել են օգնություն ստանալ անշարժ գույքի գործակալություններից, նշել է բլոգերը։ Սակայն Վրաստանում սննդամթերքի գները համեմատելի են Մոսկվայի գների հետ։ Միևնույն ժամանակ, տրանսպորտն այնքան էլ թանկ չէ։

Օտարերկրյա անձնագիր ունեցող ռուսները Հայաստանում կարող են մնալ միայն 180 օր: Երևանում ավելի լավ է բնակարան փնտրել սեփականատերերի միջոցով, քանի որ ռիելթորները հաճախ խաբում են։ Միաժամանակ, ինչպես Վրաստանում, վարձակալության գները լրջորեն բարձրացել են։ Սննդամթերքի միջին գինն ավելի ցածր է, քան Թբիլիսիում։ Ընդ որում, Հայաստանում հացահատիկային արտադրանքի գինը շատ ավելի ցածր է։ Տրանսպորտը ևս Հայաստանում, ինչպես Վրաստանում, շատ մատչելի է։

Այնպես որ. «Դժվար ընտրություն» է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular