Ստամբուլից թռչող ինքնաթիռը վայրէջք չի կարողացել կատարել․ հայտնի է պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլից Կազան ժամանող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Կազանի օդանավակայանում։ Չվերթն ուղարկվել է Մոսկվայի այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կազանի օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Հոկտեմբերի 17-ին PC 370 չվերթը, որը Ստամբուլից թռչում էր Կազան, մեկնել է Մոսկվայի այլընտրանքային օդանավակայան (Դոմոդեդովո)՝ եղանակային պայմանների պատճառով», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ պատճառը ուժեղ քամին է եղել, որը հասել է 20 մ/վ արագության։