ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան առաջին անգամ ռուսական զորքերի դեմ օգտագործել է ԱՄՆ-ի տրամադրած հեռահար ATACMS հրթիռները. АР

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հեռահար բալիստիկ հրթիռները, որոնք Ուկրաինան ձգտում էր ունենալ,  գաղտնի մատակարարվել են ԱՄՆ-ի կողմից և երեքշաբթի օրն օգտագործվել Ռուսաստանի դեմ մարտի դաշտում, հայտնել է այդ քայլին ծանոթ պաշտոնյան, համարյա մեկ ամիս անց այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանք խոստացել էր իր ուկրաինացի գործընկերոջը, գրում է AR-ը։

Հրթիռների ռազմաճակատ առաքումը ծածկված էր գաղտնիությամբ՝ այն հաշվարկով, որ առաջին հանրային ճանաչումը կգա, երբ հրթիռները կկիրառվեն մարտի դաշտում:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի այլ առաջնորդներ ճնշում են գործադրել ԱՄՆ-ի վրա՝ տրամադրելու բանակի մարտավարական հրթիռային համակարգը, որը հայտնի է որպես ATACMS: Սակայն ԱՄՆ-ն ամիսներ շարունակ դիմադրում էր՝ վախենալով, որ Կիևը կարող է օգտագործել այդ զենքը՝ հարվածներ հասցնելու համար Ռուսաստանի տարածքի խորքերը՝ կատաղեցնելով Մոսկվային և սրելով հակամարտությունը:

Բայդենը վերջապես կանաչ լույս վառեց առաքմանն անցյալ ամիս և Սպիտակ տան հանդիպման ժամանակ Զելենսկիին ասաց, որ ԱՄՆ-ը վերջապես Ուկրաինային կտրամադրի ATACMS, ըստ պաշտոնյաների: ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, հրաժարվեց որևէ մանրամասնություն տրամադրել հրթիռների ժամկետների կամ քանակի մասին, որոնք պետք է մատակարարվեն, թեև պաշտոնյաները ենթադրում էին, որ պլանը փոքր թիվ ուղարկելն է՝ մոտ երկու տասնյակ»,- նշում է AP-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular