ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը, որը դասվում է հասարակ մարդկային գրիպի վիրուսների շարքին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նկատեց, որ տարածաշրջանում եւ հատկապես Վրաստանում՝ այս սեզոնին եւս ակտիվ է գրիպի այդ տեսակը: «Գրիպ B տեսակը մնացած բոլոր գրիպի տեսակներից ոչնչով չի տարբերվում: Փոխանցման մեխանիզմը եւս օդակաթիլային եղանակն է, եւ գրիպի այս տեսակը նույնպես ախտահարում է վերին եւ ստորին շնչուղիները»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով' սուր շնչառական հիվանդությունների հանդեպ զգոնությունը պետք է պահպանել մինչեւ ապրիլ: «Շնչառական վարակները եղել են, կան եւ լինելու են: Մեզանից պահանջվում է զգոն լինել' հետագա բարդություններից խուսափելու համար»,-հավելեց բանախոսը:

Լիանա Թորոսյանը նշեց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի գրիպի H1N1 ենթատեսակով ոչ ոք չի հիվանդացել: «Անցած տարի մենք գրիպի այդ ենթատեսակի բռնկման հետ կապված 19 մահ ունեցանք: Այս տարի սուր շնչառական եւ գրիպի բարդությունների հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular