ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … թիավարության սլալոմ

ՖՈՏՈ

Թիավարության սլալոմում մրցակցության իմաստը լեռնային գետերով, ջրանցքներով կամ արհեստականորեն ստեղծված ջրամբարներով արագընթաց նավարկելն է: Հաղթում է այն մարզիկը, ով ամենաքիչ ժամանակն է ծախսում վայրէջքի վրա։
Սլալոմի բայդարկաները փոխ են առնված հեռավոր հյուսիսի բնակիչներից, ովքեր առաջին անգամ ստեղծել են ամբողջովին ծածկված նավակ՝ թիավարողի համար մեկ անցքով: Պարզվել է, որ այն շատ հարմարավետ է թիավարելու և մանևրելու համար:  19-րդ դարում շոտլանդացի էնտուզիաստ Ջոն Մաքգրեգորը նախագծել է էսկիմոների բայդարկաների նման նավակ և սկսել ճանապարհորդել դրանով Եվրոպայի գետերով, և այդ ամենը մանրամասն նկարագրել է իր գրքերում։ Մակգրեգորի ճամփորդություններից ոգեշնչված հայտնվել են էքստրեմալ մարդիկ, ովքեր հուզմունք և ադրենալին փնտրելով իրենց արյան մեջ սկսել են նման նավակներով նավարկել արագընթաց գետերում։ Թիավարության սլալոմն ի սկզբանե անցկացվել է «հարթ» ջրի վրա, բայց հետո այն արագորեն տեղափոխվել է արագ հոսանքներ ունեցող գետեր, քանի որ դրանք են գնահատվել մարզիկների կողմից: 20-րդ դարի 30-ականները եվրոպական երկրներում դարձել են թիվարման սլալոմի ակտիվ զարգացման ժամանակաշրջան: Դա հանգեցրել է նրան, որ 1932 թվականի սեպտեմբերի 11-ին թիավարման սլալոմը հռչակվել է անկախ մարզաձև։ Նոր սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճել է: Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները կասեցրել են դրա զարգացումը, բայց արդեն 1947 թվականին առաջին անգամ անց է կացվել Եվրոպայի առաջնություն, իսկ 2 տարի անց Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։
Թիավարության սլալոմի էվոլյուցիան պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլի (1949-1972 թթ.) հիմնական առանձնահատկությունը հզոր կարկասային նավակների փոխարինումն էր թեթև և ամուր ապակեպլաստե նավակներով:
Երկրորդ փուլում (1972-1992 թթ.) մրցութային կանոններն են վերանայվել և պարզեցվել և այն 1972 թվականին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սակայն բոլոր մրցանակային տեղերը գրավել են Գերմանիայի ներկայացուցիչները։ Արդյունքում այդ սպորտաձևը չի ընդգրկվել 1976 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, և դա շարունակվել է մինչև 1992 թվականը: Նույն ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել՝ թիավարներին նավակի կենտրոն տեղափոխելու առումով։
Երրորդ փուլը (1992 թվականից առ այսօր) բնութագրվում է օլիմպիական խաղերի ծրագրում թիավարման սլալոմի վերաընդգրկմամբ։ 
Որպես ինքնուրույն մարզաձև թիավարման սլալոմն այսօր շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել աշխարհի շատ երկրներում։ Դրան նպաստում է բնության հետ մերձեցումը, դրական հույզերը և արյան մեջ ադրենալինի ներարկումն արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու միջոցով:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular