ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողացել էին հարեւան գյուղի բնակչի գառները. Նրանք ձերբակալվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ի մոտակայքում, Հացիկ գյուղի 51-ամյա և 49-ամյա երկու բնակիչ գողացել են Մյասնիկյան գյուղի մի բնակչի երկու գառները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունները հաստատվեցին: Հոկտեմբերի 16-ին գողություն կատարած տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին: Նրանք խոստովանեցին, որ իրենք են գառները գողացել և 49-ամյա տղամարդու «ՎԱԶ-2106»-ով տեղափոխել:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular