ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է 10 անգամ բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքները։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի  նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 18-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության Մաքսային կոդեքսի պահանջներին։

«Պետտուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանին համապատասխան ծառայություների մատուցման համար։ Դա թե՛ հայտարարագրերի լրացումն է, թե՛ բեռների պահպանությունը եւ այլն։ Ավելի վաղ այդ հատկացումներն իրականացվում էին մաքսային վճարումների շրջանակում։ Ներկայում դրանք համապատասխանեցվում են «Պետական տուրքի մասին» օրենքի պահանջներին»,- ասել է Մանուկյանը։

Նախագծի նպատակը պետական տուրքի դիֆերենցված դրույքների սահմանումն է։ Մասնավորապես, առանձին կարգի ապրանքների ստուգման եւ գրանցման համար։

Այժմ տնտեսվարող սուբյեկտները վճարում են հազար դրամ մինչեւ 1 տոննա ապրանքների համար, եւ 300 դրամ յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար։ Իսկ հիմա առաջարկվում է սահմանել ավելի բարձր դրույքներ ենթաակցիզային ապրանքների համար, որոնք արտահանվում են ԵԱՏՄ երկրներ եւ ներմուծվում այդ պետություններից։

«Մինչեւ 1 տոննա բեռները կենթարկվեն բազային պետական տուրքի չափի 10-ակի ավելացման։ Ասյինքն՝ խոսքը 10 հազար դրամի մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ տոննայի համար՝ մեկ բազային պետական տուրք կամ հազար դրամ»,- ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականից դրույքները հանրապետությունում չեն փոխվել։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular