ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի որդու դատը մակագրել են երդվյալ հակաքոչարյանական դատավորին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննելու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետի երկարացնելու միջնորդությունը։ Բնավ ոչ տարօրինակ զուգադիպությամբ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին։

Մելքոնյանն, ի դեպ հենց առաջին ամգամ կայացրել էր Լևոն Քոչարյանին մեկ ամսյա կալանքի ենթարկելու որոշումը։ Ոստիկանների նկատմամբ բռնության մեջ մեղադրվող Լևոն Քոչարյանը, հիշեցնենք, փողոցային ակցիաների ժամանակ ինքն էր դաժան ծեծի ենթարկվել մի քանի կարմիր բերետավորների կողմից, որոնք հարվածել և հայհոյել էին երկրորդ նախագահի որդուն։ Բերման ենթարկվելուց հետո նրան անմիջապես տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գանգուղեղային վնասվածք էին արձանագրել Լևոն Քոչարյանի մոտ։

Իսկ ո՞վ է Մասիս Մելքոնյանը, որ այդքան համառորեն վճիռներ է կայացնում երկրորդ նախագահի ընտանիքի և այլ ընդդիմադիրների նկատմամբ։ Նախքան դատավոր նշանակվելը Մասիս Մելքոնյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչն էր և հայտնի է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առանձնակի «ջերմ» վերաբերմունքով, ինչպես և «Հանրապետություն» կուսակցության մյուս անդամները, այդ թվում նախագահ Արամ Զավենիչ Սարգսյանը։

Թերևս Սպարապետի եղբորը մատուցած ծառայությունների համար էլ Մելքոնյանին գործուղել են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որտեղ նա առանց սեթևեթանքների դակում է գործող վարչախմբի բոլոր հրահանգները, ուստի և որևէ կասկած չկա, որ այսօր ևս տխրահռչակ այս դատավորը կալանքի որոշում է կայացնելու ոստիկանական բռնություններից տուժած Լևոն Քոչարյանի վերաբերյալ։ 

Հրաչյա Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular