ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան կրակն է ընկել Փաշինյանի ձեռքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երևանին սպառազինությունների վաճառքը, որպեսզի «ավարտվեն մի շարք հարցեր շատ օպերատիվ և կոնկրետ մակարդակով», տեղեկացրել է նա Սենատում լսումների ժամանակ։ Նա չի հայտնել, թե ինչ սպառազինություն է մատակարարվելու, քանի որ այդ հարցը դեռ պետք է կոնկրետացվի Երևանի հետ, ըստ ամենայնի՝ այս շաբաթ։ Ամեն դեպքում, նշել է Լեքորնյուն, դա խստիվ պաշտպանական սպառազինություն է լինելու, որը կօգնի Հայաստանին պաշտպանել կյանքեր և ապահովել երկրի տարածքի անվտանգությունը։

Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում արդեն գործում է Ֆրանսիայի մշտական պաշտպանական առաքելությունը։ Ռազմական կցորդը, ըստ Լեքորնյուի, փորձառու գնդապետ է և կարևոր աշխատանք է իրականացնում։

Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կուղարկի Հայաստան՝ հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների թեժացման ֆոնին, բայց Լեքորնյուն հրաժարվել է որևէ մանրամասն նշել Սենատի արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեին։ «Համենայնդեպս, դուք կարող եք տեսնել, որ զենքի որոշ տեսակներ բացառապես պաշտպանական բնույթ են կրում և չեն կարող վերուղղորդվել այլ նպատակների, ուստի դրանք կօգնեն մեզ Հայաստանին իրենց կյանքն ու տարածքները պաշպանելու հնարավորություն ընձեռել»,- ասել է Լեքորնյուն։

Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին լուրեր վաղուց էին շրջանառվում, ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այդ մասին նույնիսկ խոսել էր Երևանում։ Այդուհանդերձ, Ֆրանսիան հրաժարվում է հարձակվողական լուրջ սպառազինություն փոխանցել Երևանին՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի զայրույթը։ Փարիզը նաև առանձնապես չի վստահում Նիկոլ Փաշինյանին, մտածում է, որ բարձր ճշգրտության զենքերի տրամադրումը կարող է ուղղվել ՆԱՏՕ-ի դեմ, օրինակ, գործող վարչախմբին ոչինչ չի խանգարում առաջադեմ այդ զենքերը փոխանցել Ռուսաստանին՝ Պուտինի սիրտը շահելու համար։

Շառից-փորձանքից հեռու Հայաստանին տրամադրելու են զրահամեքենաներ և այնպիսի սպառազինություն, որտեղ ռազմական լուրջ տեխնոլոգիաներ չեն օգտագործվում: Գործող վարչախումբը, իհարկե, Ֆրանսիայի կողմից զենքի տարամադրումը ներկայացնելու է որպես «տիեզերական» մասշտաբի հաջողություն, ինչն ամենևին էլ այդպես չէ։

Անահիտ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular