ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրացուցիչ մահճակալներ են բերվում. հիվանդանոցներում ծանրաբեռնված վիճակ է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Shabat.am-ը վերջին օրերին ահազանգեր է ստանում, որ սուր վարակիչ հիվանդություններով բժշկական օգնության դիմողների թիվն այնքան է մեծացել, որ հիվանդանոցներում տեղերը չեն բավարարում:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանն, անդրադառնալով թեմային, ասաց.

«Այսօրվա ռազմավարությունն այնպիսին է , որ որևէ երեխա բժշկական օգնությունից դուրս չմնա, հետևաբար լրացուցիչ մահճակալներ են բերվում, որպեսզի երեխաները կարողանան պատշաճ ձևով հոսպիտալացվել և բուժում ստանալ:

Իհարկե այսօր ստացիոնարի բժիշկները ծանրաբեռնված են աշխատում, սա բնականոն է, յուրաքանչյուր սեզոնի էլ նմանատիպ իրավիճակ դիտվում է: Առողջապահության նախարարության առաջնահերթ քայլերից մեկն այն է, որ ոչ մի երեխա բժշկական օգնությունից դուրս չմնա, ինչն էլ իրականացվում է»:

Հավելենք, որ Թորոսյանի դիտարկմամբ սուր շնչառական հիվանդություններով հիվանդանոցներ դիմողների մեծ մասը 0 – 5 տարեկան երեխաներն են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular