ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի պատասխան սպառնալիքների. Շոյգուն հայտարարություն է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի վրա ծախսված միջոցների ծավալը հասել է գրեթե 200 մլրդ դոլարի:

Ռուսաստանն ամրապնդում է արևմտյան սահմանները՝ ի պատասխան ԱՄՆ–ից և նրա դաշնակից երկրներից Ուկրաինա զենքի առաջիկա մատակարարումների, որոնց թվում կան բարձր ճշգրտության հրթիռներ և F–16 կործանիչներ: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստու այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Ուկրաինա են մատակարարում զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության միջոցներ, բարձր ճշգրտության հրթիռներ։ Խախտելով միջազգային կոնվենցիաները՝ Վաշինգտոնը ռազմական օգնության մեջ ներառել է կասետային զինամթերք։ Գործնական հարթության վրա է դրվել Կիևին F–16 մարտավարական կործանիչների փոխանցման հարցը։ Նրանց մատակարարումը սպասվում է արդեն հաջորդ տարի։ Ի պատասխան այդ սպառնալիքների՝ մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում, ամրացնում ենք մեր արևմտյան սահմանները»,– ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ ՆԱՏՕ–ի երկրները սպառազինություն են մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին, փոխանցում են հետախուզական տեղեկատվություն, վերապատրաստում ուկրաինացի զինծառայողներին, ուղարկում վարձկաններ և խորհրդատուներ:

Նախարարի խոսքով` պաշտպանելով Կիևի ռեժիմին՝ հավաքական Արևմուտքը ռազմաքաղաքական, իրավական, տնտեսական և հումանիտար ոլորտներում Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծել:

ՌԴ–ի դեմ տնտեսական պատժամիջոցների հետ մեկտեղ բացահայտ աջակցություն է ցուցաբերվում Կիևին։ Շոյգուն հավելել է, որ Ուկրաինայում ծախսված միջոցների ընդհանուր ծավալը հասել է գրեթե 200 մլրդ դոլարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular