Վրաստանի նախագահի իմպիչմենտը չի կայացել․ հայտնի է քվեարկության արդյունքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահի իմպիչմենտը չի կայացել։
Պահանջվող 100 պատգամավորներից միայն 86-ն է կողմ քվեարկել։ Դեմ – 1։ Ընդդիմությունը քվեարկության ժամանակ ներկա չէր։
Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողանա կատարել նախագահի գործառույթները՝ չնայած իմպիչմենտի ընթացակարգի ձախողմանը. հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդը։
Ըստ Իրակլի Կոբախիձեի՝ Վրաստանի նախագահy, որը պետք է լինի երկրի միասնության երաշխավորը, կարողացավ հակասության մեջ մտնել սահմանադրական բոլոր ինստիտուտների՝ խորհրդարանի, կառավարության, դատարանի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև հանրային պաշտպանի հետ։
«Վերջերս նա հայտարարեց, որ նախագահի ինստիտուտը միակ անկախ ինստիտուտն է երկրում։ Նա, լինելով միասնության խորհրդանշական երաշխավոր, հակադրվել է բոլոր սահմանադրական ինստիտուտներին առանց բացառության։ Ինչպե՞ս կարող է նա լինել Վրաստանի նախագահը։ – ասել է Կոբախիձեն։