ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝ Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1870 –ծնվել է  մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):

1963– վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:

1992- Հայաստանում ավարտվել է  Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:

1994- վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:

2001- Հայաստանի  արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

2008- Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են  խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ: 

2010- Չեխիայի դատարանն ազատ է արձակել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (մականունը Զապ), որը  մեղադրվում էր սպանություն պատվիրելու մեջ։

2011-վախճանվել է հայազգի սովետական ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց,  Քիմռեակտիվների գործարան, Վեդիում  գինու գործարան, Սոչիում  պանսիոնատ, Հայրենական պատերազմում  զոհվածների հուշարձաններ  ԼՂՀ-ի  Վերիշենում և  Նոյեմբերյանում, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան):

2013- Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել  բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

2018-Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ:

2021-ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած  Կարթագենյան զորքին:

439 - Վանդալները զավթել են Կարթագենը

1453– Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմն Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:

1553- վախճանվել է  իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:

1745– վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը  հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:

1812 —Նապոլեոն Բոնապարտը լքել է Մոսկվան:

1860 —Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:

1862 —ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող, ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:

1867 —ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:

1892– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1901– բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնն իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆելյան աշտարակի շուրջը:

1909– վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմրոզոն:

1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

1937- վախճանվել էնոր զելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Սըր Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է  միջուկային ֆիզիկայի «հայր»-ը։

1943 —ամերիկացի ուսանող-մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլյոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:

1943-վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:

1960 —ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտուր անելու վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:

1987 —Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսը իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի այլ ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել սև երկուշաբթի անունով:

2002-Թուրքմենիայում չեղարկել են թուրքմեն ժողովրդի սուրբ գիրք հանդիսացող  «Ռուհնամա» («Խոսք հոգու մասին») գրքի տարեդարձի միջոցառումները: Գիրքը գրել էր նախագահ սապարմուրադ Նիյազովը:

2011 —Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «Պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10  տրիլիոն թվով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular