ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրապետության» նշանակումները խնդիր են դառնալու Ավինյանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանում շարունակվում է պաշտոնների բաժանումը։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում, որտեղ պետք է նշանակի, կամ ում պետք է ընդհանրապես զրկեն պաշտոններից։ Նրանց «կոալիցիոն» գործընկեր «Հանրապետությունը», ի դեպ, բավականին արագ է կողմնորոշվել և արդեն իսկ ունի բոլոր թեկնածուները, որոնց էլ առաջիկայում կնշանակեն։ Ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ շաբաթվա մեջ, Երևանի ավագանու հաջորդ նիստում։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Հանրապետությունը» խմբակցության ղեկավար է նշանակելու Անի Խաչատրյանին, իսկ քարտուղար՝ խմբակցության կանանցից որևէ մեկին։ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը հանձնելու են ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Սարգիս Մադաթյանին, վերջինս «Խուճուճ Էդո» մականունով Էդուարդ Մադաթյանի եղբորորդին է, նաև Սերժ Սարգսյանի ընկեր Գրիգորի Հարությունովի փեսան։

«Հանրապետությունը», նաև վարչական շրջանների ղեկավարներ է նշանակելու երեք վարչական շրջաններում։ Նոր Նորքում կնշանակվի Տիգրան Տեր-Մարգարյանը, Մալաթիա-Սեբաստիայում՝ Ռոմիկ Մխիթարյանը, իսկ Դավթաշենում՝ Ալբերտ Հովասափյանը։

Տարօրինակ զուգադիպությամբ երեք թեկնածուներն էլ իրենց նշանակվելիք վարչական շրջաններում չեն բնակվում, Ռոմիկ Մխիթարյանը Շենգավիթից է, Հովասափյանը՝ Աջափնյակից, իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ Էրեբունի համայնքից։ Փաստացի «Հանրապետություն» կուսակցությունը տեղերում չունի համապատասխան կադրեր նրանց նշանակումներն իրականացնելու համար։

Ի դեպ քաղաքապետարանում մտավախություն ունեն, որ Մալաթիա-Սեբաստիայում լուրջ խնդիրներ են ծագելու։ Բանն այն է, որ Մխիթարյանն առաջարկել է թաղապետի տեղակալ նշանակել իր մտերիմ ընկեր, ալկոհոլի հետ սեր ունեցող, դերասան Գնել Սարգսյանին, որը հայտնի է միայն հայհոյախառն ուղիղ եթերներով։ Գնել Սարգսյանի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են նկարները Ռոմիկ Մխիթարյանի հետ կերուխումներից, և ՔՊ-ն մտածում է, թե աշխատանքի փոխարեն թաղապետն ու փոխթաղապետը վարչական շրջանը վերածելու են գինետան։

Սոնա Լալայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular