ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում նոր խաղացողներ կլինեն․ Իրանը՝ Իսրայելի աջակիցներին 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այլ երկրների կողմից Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտության մեջ նոր խաղացողների ներգրավմանը: Այս մասին, ըստ Tasnim գործակալության, հոկտեմբերի 19-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։

«Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակությունը (ինչպես Իրանի պաշտոնյաներն են անվանում Իսրայելին-խմբ.), այլ պետությունների կողմից այս երկրին ցուցաբերված ուղղակի աջակցությունն ու օգնությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել նոր խաղացողների ասպարեզ դուրս գալուն»,- ասել է Բաղերին։ 

Նշվում է նաև, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ՌԴ պաշտպանության նախարարը պայմանավորվել են համագործակցել պաղեստինա-իսրայելական հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրելու հարցում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular