ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի դեսպանն արձանագրել է ՀՀ տարածքների շարունակական օկուպացումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ջերմուկում արձանագրեցի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի օկուպացումը. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ջերմուկ կատարած այցից հետո X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանում Եվրամիության առաքելության հետ միասին Ջերմուկում արձանագրեցի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացումը»։

Ավելի վաղ դեսպանը տեղեկացրել էր Վայոց ձորի մարզ կատարելիք իր այցի մասին՝ այն անվանելով Հայաստանի տարածքի ռազմավարական նշանակության շրջան:

Հավելենք, որ Բաքվում, ինչպես և ենթադրվում էր, մեծ աղմուկ ու հիստերիա են բարձրացրել Դըկոտինյիի հայտարարության վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular