ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Արարատում. հարևանները տարհանել են երեխաներին, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 13:45-ի սահմաններում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարկման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի տներից մեկի ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում և տարածվել է՝ մինչև տան տանիք:

Մինչ հրշեջների ժամանումը, բնակչի հարևանները, այդ թվում՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողը, կարողացել են օպերատիվորեն տանից տարհանել բնակիչներին, այդ թվում՝ 2 երեխաների, ապա պայքարել են կրակի տարածման դեմ:

Mercedes-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular