Բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտեցել են Ռուսաստանի պետական սահմանին․ ՌԴ ՊՆ հայտնում է՝ սահմանի խախտման փորձը կասեցվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պետական սահմանին են մոտեցել բրիտանական օդուժի RC-135 հետախուզական ինքնաթիռը և Typhoon բազմաֆունկցիոնալ երկու կործանիչներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սև ծովի օդային տարածքը վերահսկելիս ռուսական կողմը 3 օդային թիրախ է նկատել, որոնք մոտենալիս են եղել ՌԴ պետական սահմանին։ Դրանք բացահայտելու և ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու նպատակով օդ են բարձրացել ռուսական հակաօդային պաշտպանության Су-27 երկու կործանիչներ։
Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, դրանց անձնակազմերը բացահայտել են, որ օդային թիրախներից մեկը բրիտանական օդուժի RC-135 ռադիոհետախուզական ինքնաթիռ է, մյուս երկուսը՝ Typhoon բազմաֆունկցիոնալ կործանիչներ։
«Ռուսական կործանիչների մոտենալուն պես՝ օտարերկրյա ռազմական ինքնաթիռները շրջվել են ու հեռացել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում կատարել թույլ չի տրվել»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։