ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը դադարեցրել է իր դեսպանատան գործունեությունը Թուրքիայում, դեսպանին ու դիվանագետներին էլ հետ է կանչել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ Թուրքիայից, հայտնում է TurkicWorld-ը։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանը ևս հետ է կանչվել։

Իսրայելի հանրային հեռուստառադիոընկերությունն էլ իր հերթին է հայտնել, որ Թուրքիայից բացի, մերձավորարևելյան մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները դադարեցնում են գործունեությունը՝ անորոշ ժամանակով։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանատներ են փակվել  Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկոյում, Թուրքիայում։

Հիշեցնենք՝ երեկ էլ Միացյալ Նահանգներն էր որոշել  անորոշ ժամանակով փակել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող  իր հյուպատոսությունը՝ այդ երկրում ուժգնացող բողոքի ցույցերի ֆոնին։

Թուրքական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր էին սկսվել, դրանք իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ էին ընթանում, ցուցարարները նաև ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ էին քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ» նետել, ինչից հետո էլ Վաշինգտոնը նախազգուշացում էր ուղղել նաև Թուրքիայում գտնվող ամերիկացի պետական ծառայողներին՝ հորդորելով նվազագույնի հասցնել տեղաշարժը այդ երկրի տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular