ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն է արժեցել Տիգրան Ավինյանի երդմնակալությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուրարտական մոտիվներով երդմնակալության շքեղ արարողությունը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում, հարկատուների վրա ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար է արժեցել։

Ընտրությունները մի կերպ ձգած «Քաղաքացիական պայմանագիրը» ցանկացել է ամենաշքեղ ձևով անցկացնել այդ արարողությունը։ «Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին…

Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրություն, հյուրասիրություն»։

Ընդհանրապես, գործող իշխանությունն իրեն չի զրկում ժանտախտի ժամանակ խրախճանք անելու հաճույքից։ Վառ ապացույցը Սնուփ Դոգի համերգի համար հատկացված ահռելի գումարներն էին։ Երգիչը Հայաստան չեկավ Արցախի դեմ սանձազերծված հերթական ագրեսիայի և բռնի տեղահանման պատճառով, սակայն հոնորարը վերադարձնել հրաժարվում է։

Մոտ երկու միլիոն դոլարի վատնումը Փաշինյանին ու նրա կուսակիցներին առանձնապես չի հուզում։ Այդ մարդիկ պետական գանձարանի հետ վարվում են սեփական մարգի պես, թեև այսօրվա պաշտոնյաներից շատերը մինչև 2018 թ. իշխանափոխությունը մեկ շիշ գարեջրի գումար չունեին որևէ փաբում հարբելու համար։ 

Արմինե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular