ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վարորդը եղել է պատգամավորի որդի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X6 մակնիշի և Opel մակնիշի 34 VZ 107 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Մինչև բախումը՝ BMW X6-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև՝ բախվել Opel-ին, հետո կոտրել հաստաբուն ծառը, իսկ հետո՝ հարվածել շինության պատին՝ փլուզելով այն:

 Մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը՝ անհայտ անձինք X 6-ի վրայից հանել էին համարանիշները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ X 6-ը վարել է երիտասարդ տղա, իսկ մի մասն էլ նշում էին, որ այն վարել է Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Գրիգորյանի որդին, ով վթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular