ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվայի վարչապետն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում տեղակայված կենտրոնակայան։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այս մասին հրապարակում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշվում է հրապարակման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular