ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե գետակ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է խոհարարի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնոթյան բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղվերան գյուղում գործող «Ոսկե գետակ» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Գրել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի իր ժամանակավոր բնակության սենյակում հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արտյոմ Ղ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, իսկ նրան մահացած հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի մենեջերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular