ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

Համերգի հասույթը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող ծրագրերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular