ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 անձի աճյուն է նույնականացվել. նախարար․«Ազատություն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ այդպես էլ չառանձնացնելով պայթյունից ու ռազմական ագրեսիայից մահացածների թվերը։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ն անճանաչելի են, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular