ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածում եմ՝ ուղղորդված էր ցույցը Բաբայան Սամվելի կողմից․ նպատակը քաոս ստեղծելն է ու իշխանություն ձեռք բերելը․ Վահան Բադասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիա էր անում: Նրանցից մի քանիսն անգամ բախումներ հրահրեցին, հարձակվեցին Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա։ Կարմիրբերետավորները, որոնք սովորաբար բռնի ուժ են գործադրում ցուցարարների նկատմամբ, այս պարագայում բավականին կիրթ էին իրենց պահում և մեղմ: Ակնհայտ էր, որ նրանց հրահանգվել է չմիջամտել: Եվ պարզ է, որ ակցիան կազմակերպվել է ՀՀ իշխանությունների կողմից: Արցախի նախկին նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Վահան Բադասյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել, որ ենթադրում է, որ այսօրվա ակցիան ուղղորդված է:

«Ես միշտ անկեղծ եմ խոսում, ես միանշանակ կասկածում եմ, որ ուղղորդված էր ցույցը Բաբայան Սամվելի կողմից։ Նպատակը քաոս հրահրելն է ու իշխանություն ձեռք բերելը, որ ինչ-որ կառույց ստեղծվի`ինքը լինի այդ կառույցի ղեկավարը: Այսինքն, ինքը ցանկացած գնով ուզում է ղեկավար լինել: Ինքը ղեկավարի հատկություններ չունի` ինքը պրոֆեսիոնալ բլեֆչի է, առաջնորդ լինել չի կարող։ Ինքն առաջնորդի հատկություններ չունի ու երբեք էլ չի կարող ունենալ», ասել է Վահան Բադասյանը։

Նա կարծում է, որ Բաբայանը այդպիսով ուզում է Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալ։ 

Անդրադառնալով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, Բադասյանը նշել է, որ քավության նոխազ են փորձում դարձնել մի մարդու, ով ընդամենը տասը օր է ղեկավարել և՝ աղետը աղետի հետևից։

«Այդտեղ հավաքվածները ինչ պատասխան են ուզել ստանալ, ինչ են ուզել և ինչու են հավաքվել այնտեղ։ Հիմա բոլոր արցախցիները տեղավորվելու խնդիր, պրոբլեմներ ունեն, սոցիալական խնդիրներ ունեն։Մի՞թե նրանք այդքան անձնազոհ են, եթե այդքան անձնազոհ են, ինչո՞ւ իրենք այն ժամանակ չեն պայքարել, չեն կռվել», ասել է Բադասյանը։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular