ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ վիճակագրական կոմիտեի՝ սննդամթերքի շուկայում արձանագրվել է գնանկում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 0,1%, իսկ հուլիսի համեմատ՝ 0,9 %:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3,1% գնանկում։ 8,3%-ով աճել են ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գները, 4.4 %-ով՝ հագուստինն ու կոշիկինը։

Նշվում է, թե 8.3%-ով նվազել են հացաբուլկեղենի և ձավարեղենի գները։ Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 6,6% գնաճ։ Մրգի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գնանկումը կազմել է 0.4 %։ Մսամթերքի ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0.5% գնանկում է  արձանագրվել։ Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 1.6 % գնաճ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular