ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինայի հետքերով. Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է դեպի եվրաինտեգրում ուղղվածության մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topwar.ru–ը գրում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին և դրան հաջորդած ժողովրդական հուզումներին պահպանելով իշխանությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Եվրախորհրդարանում կատարել է մի շարք աղմկահարույց հայտարարություններ։

Քաղաքական գործիչը, մասնավորապես, ընդգծել է, որ ԵՄ-ի հետ իր երկրի հարաբերությունները հիմնված են մեկ արժեհամակարգի վրա։ Ավելին, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիությանը այնքան, որքան թույլ է տալիս բուն համագործակցությունը։ «Ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, երջանկություն և բարգավաճում»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Հարկ է հիշեցնել, որ նման բան մենք արդեն լսել ենք Ուկրաինայում 2013 թվականին։ Հետո տեղի ունեցավ Մայդանը ուկրաինացի ազգայնականների գլխավորությամբ, որոնք նույնպես հայտարարեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին: Բայց որոշ ժամանակ անց այդ «արժեքները» դրսևորվեցին հրետանային և ավիացիոն հարվածներով Դոնբասի քաղաքների վրա, որը տևեց 8 երկար տարիներ։ Եվ նույնիսկ հիմա «ժողովրդավարական և եվրոպական ինտեգրված» Ուկրաինան շարունակում է սպառնալ ռուս ժողովրդին և ոչնչացնել ռուսական քաղաքների ենթակառուցվածքներն ի ուրախություն իր արևմտյան հովանավորների։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Հայաստանն այդ ճանապարհով չի գնա և չի փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն փաստերն ավելի շուտ հակառակն են ցույց տալիս։

Նախ, Երևանը, որը ՀԱՊԿ անդամ է, վերջերս իր տարածքում համատեղ զորավարժություններ էր անցկացրել ամերիկյան բանակի հետ։ Երկրորդ հերթին ի լրումն ժողովրդավարական արժեքներին իր հավատարմությանը, Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ խոսել է 2020 թվականից սկսած իր երկրի դեմ մղված հիբրիդային պատերազմի մասին, որը հանգեցրել է Ղարաբաղի կորստին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը մեղադրել է իր դաշնակիցներին «դավադրության» մեջ, որը քիչ էր մնում հանգեցներ իր երկրում հեղաշրջման։ «Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր Լեռնային Ղարաբաղից փախան Հայաստան, մեր անվտանգության դաշնակիցները ոչ միայն մեզ չօգնեցին, այլ նաև Հայաստանում իշխանափոխության, ժողովրդավարական ղեկավարության տապալման հրապարակային կոչեր հնչեցրին»,- ասել է Փաշինյանը։

Դաշնակիցների հետ կապված դժվար չէ հասկանալ, թե ում ի նկատի ունի Հայաստանի կառավարության ղեկավարը, ով արդեն բազմիցս է մեղադրել Ռուսաստանին երկրի բոլոր անախորժությունների համար։ Միևնույն ժամանակ, ինչպես Կիևի ներկայիս ռեժիմը, այնպես էլ Հայաստանի ղեկավարն իր խոսքերը հաստատող որևէ ապացույց չի կարողանում ներկայացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular