ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են Գազայի հատվածի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի. Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի և իսրայելցի պաշտոնյաները դիտարկում են ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը: Գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նման ծրագիրն ուսումնասիրվում է ՀԱՄԱՍ-ի իշխանությունից հեռացնելու դեպքում։
Ըստ գործակալության՝ քննարկումները վաղ փուլում են և կախված կլինեն Իսրայելի և պաղեստինյան շարժման միջև պատերազմի զարգացումներից, մասնավորապես՝ ցամաքային գործողությունից։ Բացի այդ, նման գաղափարի իրականացման համար կպահանջվի տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը միանշանակ չէ։
Իսրայելն ավելի վաղ հերքել էր Գազայի հատվածը գրավելու մտադրությունը: Նա նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո։
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Իսրայելը չի մտածել, թե ինչ կլինի ցամաքային գործողությունից հետո։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը կարծում է, որ Գազայի հատվածի վրա հարձակումն առանց ՀԱՄԱՍ-ի ոչնչացման այլ հստակ նպատակի կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի:
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը և դաշնակիցները փորձում են հետաձգել իսրայելական ներխուժման սկիզբը՝ խաղաղ բնակչության տարհանման, ինչպես նաև պատանդներին ազատելու գաղտնի բանակցությունների համար ավելի շատ ժամանակ տրամադրելու համար։