ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանում բաժանելու են պաշտոնները. եկել են պայմանավորվածության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարելու հոկտեմբերի 26-ին, քննարկելու են քաղաքապետի չորս տեղակալներ նշանակելու հարցը։ Քաղաքապետի առաջին տեղակալ կնշանակվի ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ տեղակալներ կդառնան Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը, նաև Սարգիս Մադաթյանը «Հանրապետություն» կուսակցությունից։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Արամ Զավենիչը ցանկացել է փոխքաղաքապետի պաշտոնը նվիրել Անի Խաչատրյանին, սակայն ՔՊ-ից կտրականապես մերժել են, նշել, թե չեն ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում։ Ստիպված փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրել են Մադաթյանին։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի օրոք կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնում աշխատած Էդուարդ Մադաթյանի՝ «Խուճուճ Էդոյի» եղբորորդին է, նաև Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ Գրիգորի Արությունովի փեսան։ Այս հանգամանքը հարուցել է «Քաղաքացիական պայմանագրի» որոշ անդամների զայրույթը, Զավենիչին մեղադրել են «հեղափոխության» գաղափարներին դավաճանելու, նախկինների հետ բուռն համագործակցության մեջ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտարարել է, թե այլ հարմար թեկնածու չունեն փոխքաղաքապետի պաշտոնի համար։ Զավենիչն անգամ պատրաստված կադրեր չունի վարչական երեք շրջանների ղեկավար նշանակելու համար։ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա ազատամարտիկ Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքի թաղապետ՝ Տիգրան Տեր-Մարգարյանը, Դավթաշենի թաղապետ էլ, ըստ ամենայնի, Ալբերտ Հովասափյանը։

ՔՊ-ում այժմ մտածում են, թե ուր տեղավորեն պաշտոնները լքող թաղապետերին, որոնք նվիրյալ կուսակցականներ են և այժմ արդար հարց են բարձրացնում, թե ինչու են իրենց պաշտոնանկ անում։ Մեկին կամ երկուսին Ավինյանն իր խորհրդական է նշանակելու, պաշտոնների կտեղավորեն այլ ոլորտներում ևս։ Ի դեպ, չի բացառվում, որ հոկտեմբերի 26-ին խնդիրներ ծագեն, եթե ընդդիմությունը ողջ կազմով ներկայանա նիստին։ 

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular