ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Եվրամիությանը ընդհանուր հայտարարի են եկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, որոնցով` Թուրքիան պարտավորվել է ընդունել Եվրոպայում ապօրինաբար գտնվող սիրիացի փախստականներին:

Եցրամիության անդամ երկրների ղեկավարները, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաջողություն են համարել Թուրքիայի հետ համաձայնությունների ձեռք բերումը: Իր հերթին` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր թուրքական կողմը Բրյուսելում ընթացող գագաթաժողովի ժամանակ, պատմական է համարել այս օրը եւ նշել, որ համաձայնությունը ռազմավարական է:

«Այսօր ձեռք բերված համաձայնությունը ցույց է տալիս, որ Թուրքիան չունի ապագա առանց ԵՄ-ի, իսկ ԵՄ-ն չունի ապագա առանց Թուրքիայի»,- ասել է Դավութօղլուն:

Այս համաձայնություններով, ներառյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, Թուրքիան ԵՄ-ից վեց միլիարդ եվրո գումար է ստանալու: Բացի սա` ակտիվանալու են բանակցությունները Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ, որոնց շրջանակներում Անկարայի համար վերացվելու է վիզային ռեժիմը Շենգենյան երկրների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ համաձայնությունները իրականացվելու են մարտի 20-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular