ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Երևանում` Արզումանյան փողոցում, օդաճնշիչ զենքից կրակել են 18 համարի ավտոբուսի ուղղությամբ։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Մաշտոցի բաժինն ահազանգը ստացել է ժամը 12:00-ի սահմաններում։

«Վնասվել է ավտոբուսի հետևի ապակին, տուժածներ չկան»,– ասել է նա:

Համապատասխան փաստաթղթեր են կազմվում նախաքննական մարմին ուղարկելու համար։

Հիշեցնենք` նման դեպք էր գրանցվել նաև օգոստոսի 10-ին Երևանի Աբելյան փողոցում։ 18 համարի երթուղայինի վարորդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ ենթադրաբար կրակել են իր վարած ավտոբուսի վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular