ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում տղամարդը դուրս է եկել թռիչքուղու վրա և խափանել ինքնաթիռների վայրէջքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդը դուրս է եկել թռիչքուղու վրա և խափանել Ռուսաստանի Պուլկովոյի օդանավակայանում մի քանի ինքնաթիռների վայրէջքը։ Գրել է Mash տելեգրամյան ալիքը։

Վայրէջքի ժամանակ օդանավի հրամանատարը դիսպետչերներին հայտնել է, որ թռիչքուղու վրա մարդ կա։ Ինքնաթիռն ուղարկվել է երկրորդ մակարդակ, և Պուլկովոյի անվտանգության ծառայությունը սկսել է կասկածելի անձի որոնումները։ Այդ պահին վայրէջք է կատարել երկրորդ ինքնաթիռը, որը հայտնել է ճիշտ նույն խնդրի մասին՝ վայրէջքի գոտում մի մարդ խանգարում է նրանց վայրէջքին։

Երբ երկրորդ ինքնաթիռը նույնպես ուղարկվել է օդանավակայանի վրայով պտտվելու, տղամարդը ձերբակալվել է, և ինքնաթիռների վայրէջքը սովորականի պես վերսկսվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular