ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք թույլ չենք տա, որ պաղեստինցիների տառապանքները շարունակվեն». Թուրքիայի արտգործնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը բաց երկնքի տակ բանտում է պահում Գազայի հատվածի 2 մլն պաղեստինցիներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ դիմելով Եգիպտոսի մայրաքաղաքում ընթացող խաղաղության գագաթաժողովի մասնակիցներին, որտեղ քննարկվում է իրավիճակը Գազայի հատվածում, տեղեկացրել է «Անադոլուն»։

«Իսրայելը 2 մլն մարդու բաց երկնքի տակ բանտում է պահում մի տարածքում, որը պիտանի չէ մարդու կյանքի համար, եւ դա անվանում է պաշտպանություն ահաբեկչությունից։ Մենք թույլ չենք տա, որ շարունակվեն պաղեստինցիների տառապանքները։ Մենք չենք հանդուրժի նման հանցագործություններ ոչ պաղեստինցիների, որ որեւէ ուրիշի հանդեպ։ Եթե այսպես շարունակվի, ապա հաշվի առնելով թեժացման աշխարհագրության ընդլայնումը՝ դա սպառնալիքի առջեւ կկանգնեցնի աշխարհն ու ողջ գլոբալ կայունությունը»,- ասել է Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նոր երաշխիքային մեխանիզմների  ստեղծման եւ ներդրման անհրաժեշտության մասին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նպատակով։

«Կողմերի արդար խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը պետք է երաշխավորված լինեն»,- ասել է Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է քայլեր ձեռնարկել այդ հայեցակարգի իրականացման համար եւ իր ավանդը ներդնել «արդար եւ անվտանգ ապագայում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular