ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՑԱԽԱԼ-ը ներխուժել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարի տուն և ձերբակալել նրա ընտանիքի անդամներին. ԶԼՄ-ներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ականատեսները պատմել են, որ իսրայելական զորքերը ներխուժել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդ Սալեհ ալ-Արուրիի Հորդանան գետի ափին գտնվող տուն և ձերբակալել նրա ընտանիքի անդամներին, հաղորդում է Times of Israel-ը:

Սալեհ ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Իսմայիլ Հանիեն է և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հիմնադիրներից մեկը։

Շաբաթ առավոտյան զորքերը մտել են Արուրիի տուն՝ Արուրա գյուղում, որը գտնվում է Ռամալլայից մոտ 20 կիլոմետր դեպի հյուսիս և ձերբակալել ավելի քան 20 մարդու, այդ թվում՝ նրա եղբայրներից մեկին և նրա ինը եղբորորդիներին, պատմել են քաղաքի քաղաքապետ Ալի ալ-Խասիբը և ականատեսները, գրում է AFP-ը։ 

Եվս տասնյակ մարդիկ հրավիրվել են հարցաքննության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular