ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նաիրա Մովսիսյանը ինտրիգային լուսանկարի տղամարդու և անձնական կյանքի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի  29-ամյակի խնջույքի, անակնկալների և 30–ամյակին անձնական կյանքի հետ կապված լուրջ փոփոխությունների սպասելիքների մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթեցողներին։

 Նաիրան ինտրիգային լուսանկար է հրապարել ծննդյան խնջույքից։ Լուսանկարում երևում է, որ նա նայում է իր կողքին նստած տղամարդու կողմ, սակայն տղամարդը կտրված է լուսանկարից։ «Հավիտյան պատրաստ եմ հայացքս այդ կողմ սևեռել»,– լուսանկարը մակագրել է նա։

 Tert.am Life–ի հետ զրոյցում Նաիրան նշեց, որ որոշել է այլևս չխոսել անձնական կյանքի մասին։ Դիտարկմանը, որ լուսանկարում երևում է տղամարդու ձեռքը, սակայն նա կտրված է նկարից, այն տեղադրելիս հաշվի չէ՞ր առել, որ քննարկումների տեղիք է տալու՝ Նաիրան պատասխանեց. «Չէի կարծում,  որ լուսանակարն այսպիսի քննարկումների տեղիք կտա։ Ես պատրաստ եմ նայելու բոլոր լավ մարդկանց ուղղությամբ, որոնք ներկա էին իմ տարեդարձին»։

 Ի դեպ, ծննդյան օրը տված հարցազրույցում էլ  դերասանուհին չէր պատասխանել հարցին՝ այժմ կողակից ունի՞, թե՝ ոչ։  Ամեն դեպքում նա նշել էր, որ 30–ամյակին շրջադարձային փոփոխություններ է ակնկալում. «Աստված երրորդություն է սիրում։ Հուսով եմ՝ երրորդ և վերջին անգամ կունենամ իմ ընտանիքը (Նաիրան հաշվում է նաև անհաջող նշանադրությունը, հեղ.): Ես զգում եմ՝ ինչ է լինելու։ Երեք տարի առաջ, ասացի՝ այս տարի մայրանալու եմ, այդպես էլ եղավ»։

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular