ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի հարավ կատարած այցի ժամանակ Նեթանյահուի ուղղությամբ սուլել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ռազմական կաբինետի անդամներն այսօր ավելի վաղ շրջագայել են Իսրայելի հարավ՝ Գազայի հատվածում ակնկալվող ցամաքային հարձակման ռազմական նախապատրաստական ​​աշխատանքների վերանայման նպատակով, հաղորդում է Times of Israel-ը:

Տեղեկանալով Բերշեբայի հարավային հրամանատարություն Նեթանյահուի ժամանման մասին՝ մի քանի իսրայելցիներ սուլել են վարչապետի ուղղությամբ, բողոքել նրա դեմ և կոչ արել հրաժարական տալ:

«Սրանք ձեր կոռումպացված ռեժիմի վերջին օրերն են», - բղավել է մի տղամարդ:

 

Անվտանգության բարձրագույն մարմինը բաղկացած է Նեթանյահուից, պաշտպանության նախարար Յոավ Գալանտից և նախարար Բենի Գանցից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular