Առաջին ալիքը պարզաբանում է «Եվրատեսիլ-2017»–ին Արծվիկի մասնակցությունն արգելելու հարցը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼուրեր են պտտվում, որ Կիևում անցկացվող «Եվրատեսիլ-2017» երաժշտական միջազգային մրցույթին հնարավոր է թույլ չտան հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկին մասնակցել։
Tert.am Life–ի հետ զրույցում Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրեց, որ նման պաշտոնական գրություն չի ստացել։
«Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է մասնակցում է Եվրատեսիլին: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չի ստացել»,– տեղեկացրեցին նրանք։
Ի դեպ, Արծվիկը «Եվրատեսիլ»–ի շրջանակում challenge է սկսել։
«Ողջույն բոլորին: Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Սկսեցինք: Մարտահրավեր եմ նետում Եվրատեսիլի այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս․ ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»,– հայտնել է Արծվիկը։