ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայում փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածում իսրայելական օդուժի կողմից փախստականների ճամբարի գնդակոծման հետևանքով 30 մարդ Է զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Al Jazeera» հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ գնդակոծության հետևանքով վիրավորվել է 27 մարդ։

Ավելի վաղ WAFA գործակալությունը հայտնել էր 13 զոհի մասին։ Նրա տվյալներով՝ հրաձգությունն իրականացվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքի փախստականների ճամբարում:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայել մտան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները։ ՀԱՄԱՍ-ը հարձակումը համարում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի գործողությունների պատասխանը։ Իսրայելը հայտարարել Է Գազայի ամբողջական շրջափակման մասին և սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի և Սիրիայի հատվածներին ու առանձին շրջաններին: Բախումներ են տեղի ունենում նաև Հորդանան գետի արևմտյան ափին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular