ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք օրից ՄԱԿ գործակալության վառելիքը կսպառվի. Լազարինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե վառելիք չհասցվի Գազայի պաշարված հատված, հումանիտար օգնությունը կդադարեցվի, նախազգուշացրել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման գործակալության գերագույն հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

«Երեք օրից գործակալության վառելիքը կսպառվի։ Առանց վառելիքի չի լինի ջուր, չեն լինի գործող հիվանդանոցներ եւ փռեր։ Առանց վառելիքի օգնությունը չի հասնի շատ կարիքավոր քաղաքացիական անձանց։ Առանց վառելիքի չի լինի հումանիտար օգնություն»,- ասել է գործակալության գերագույն հանձնակատարը։

«Գործակալությունը ամենամեծ հումանիտար սուբյեկտն է Գազայի հատվածում։ Առանց վառելիքի մենք կդավաճանենք Գազայի բնակչությանը, որի կարիքներն ավելանում են ժամ առ ժամ։ Դա չպետք է տեղի ունենա։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր նրանց վրա ազդեցություն ունեն, անհապաղ թույլ տալ վառելիքի մատակարարումը Գազայի հատված եւ ապահովել վառելիքի օգտագործումը՝ թույլ չտալու հանար, որ հումանիտար օգնությունը խափանվի։ Գործակալությունն իր մոտ ընդունել է մոտ 1 մլն տեղահանված անձանց Գազայի հատվածում», ավելացրել է նա։

Լազարինին ողջունել է Գազա հումանիտար օգնություն հասցնող պարեկախմբերին։ Բայց «Գազայի հատվածն անընդհատ եւ ընդլայնված հումանիտար մատակարարումների կարիք ունի»,- ասել է նա։

20 բեռնատարներից բաղկացած առաջին շարասյունը պարենով, ջրով եւ դեղորայքով, բայց առանց վառելիքի, մտել է Գազայի հատված Եգիպտոսից, հոկտեմբերի 21-ին, «Ռաֆահ» անցակետով, իսկ հոկտեմբերի 22-ին մտել է եւս 14 բեռնատար։ Դա հավասար է միջին օրական ապրանքների մինչպատերազմյան ծավալի մեկ երրորդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular